News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Գազպրոմը» եւ Թուրքիայի կառավարությունը պայմանավորվել են ավելացնել  «Երկնագույն հոսք» գազատարի հզորությունը` տարեկան 3 մլրդ խմ-ից հասցնելով 19 մլրդ խմ-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի խոսքերը:

«Երկնագույն հոսքի» հզորության մեծացման հաշվին Թուրքիայի իշխանությունները նախատեսում են երկրի տնտեսությունն ապահովագրել ցամաքային գազատարով մատակարարումների հնարավոր դադարեցումից, որն անցնում է նաեւ Ուկրաինայի տարածքով: Ներկայումս այս ուղղությունից Թուրքիան ստանում է իրեն անհրաժեշտ գազի մոտ 12,5%-ը:

Ապրիլի 21-ի բանակցությունների ընթացքում կարող է բարձրացվել գազային նոր պայմանագիր կնքելու հարցը` «խելամիտ գնով» մասնավոր հատվածի համար վառելիք գնելու համար: Ըստ Յըլդըզի` գոյություն ունեցող պայմանագրերը Թուրքիային իրավունք են տալիս  հասնել գազի սակագնի վերանայման, հայտնում է rbc.ru-ն:

Նշվում է, որ Թուրքիան Եվրոպայում «Գազպրոմի» համար վաճառքի երկրորդ խոշոր շուկան է` Գերմանիայից հետո: «Երկնագույն հոսքով» ռուսական գազի արտահանումը Թուրքիա իրականացվում է «Գազպրոմի» եւ Թուրքիայի Botas ընկերության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա, որը նախատեսում է 25 տարվա ընթացքում մատակարարել  365 միլիարդ խմ գազ:

1213 կմ երկարությամբ «Երկնագույն հոսք» գազատարը  նախատեսված է Սեւ ծովի ավազանով ռուսական բնական գազը Թուրքիա մատակարարելու համար`շրջանցելով երրորդ երկրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ