News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսամետ երիտասարդների մի խումբ ցրել է Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ռուբեժնոյե քաղաքում կազմակերպված «Միացյալ Ուկրաինայի համար» հանրահավաքը:

Շուրջ մեկ ժամ ակցիայի ելած ցուցարարների նկատմամբ մահակներ են կիրառվել, կան տուժածներ: Ինչպես հանրահավաքի մասնակիցներից մեկը` Գեորգի Մեդյանիկն է պատմել, նրանց մեծաթիվ, դեմքերը փակ «մոսկվայամետ ակտիվիստներ» են շրջապատել, հաղորդում է ուկրաինական «5 ալիքը»:

«Նրանք «Ֆաշիստներ» եւ «դավաճաններ» կոչերով սկսեցին հայրենասիրական ակցիայի մասնակիցներին մոտենալ եւ այն ցրելու համար մահակներ ու փայտե ձողեր օգտագործել: Ոստիկանության ոչ մեծ ուժերը չկարողացան հարթել իրավիճակը, այնպես որ ուկրաինամետ ակտիվիստները ստիպված էին ցրվել` փախնում էին բակերով, բայց նրանք հասնում էին հետեւից ու ծեծի ենթարկում: Այս պահին քաղաքի կենտրոն դուրս գալը վտանգավոր է, քանի որ անհասկանալի է, թե ով է վերահսկում իրադրությունը»,- բացատրել է ակտիվիստը:

Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները շարունակում են վերահսկողության տակ պահել քաղաքի անվտանգության խորհրդի շենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ