News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում անհրաժեշտ է պայմաններ ստեղծել որակավորված աշխատանքային միգրանտների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է ՌԳԱ Կենտրոնական տնտեսագիտական- մաթեմատիկական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ռուսլան Ձարասովը՝ մեկնաբանելով քաղաքացիության տրամադրման կարգի մասին ՌԴ նոր օրենսդրությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքը նախատեսում է պարզեցնել Ռուսաստանի տարածքում բնակվող ռուսալեզուներին քաղաքացիության տրամադրման գործընթացը: «Աշխատուժի հիմնական խնդիրը՝ լինի տեղացի, թե օտարերկրացի, արդյունաբերության հետընթացի պատճառով որակավորված կադրերի պակասն է: Այս երեւույթը բնորոշ է եւ ընդհանուր ԽՍՀՄ նախկին անդամ երկրների համար»,- հայտարարել է տնտեսագետը:

Մասնագիտացված տեխնիկական կրթության եւ վերամշակող արդյունաբերության ներդրումների ուկրճատման պայմաններում, հավելել է նա, որակավորված աշխատատեղեր պետք չէ սպասել նաեւ ՌԴ նոր քաղաքացիների համար: Պարզ չէ, թե ինչպես է իրականացվելու 25 մլն աշխատատեղերի նպատակը, որի մասին 2013թ.-ի դեկտեմբերին հայտարարում էր Վլադիմիր Պուտինը:

«Չեմ տեսնում, թե այդ առթիվ ինչ միջոցներ են ձեռնարկվելու. տնտեսության աճի տեմպերը նվազել են»,- հայտարարել է Ձարասովը: Ընթացիկ տարում Ռուսաստանի ԿԲ-ն աճի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ 1 տոկոսի: «Առաջին հերթին նվազում են պետական ներդրումները: Պետական ներդրումները վերջացել են, մասնավոր գործարարության ներդրումները քիչ են: Պետք է բարձրացվի պետության դերը, ինչպես նաեւ կարգուկանոն հաստատվի պետական ընկերություններում՝ կապված տնտեսության օֆշորացման հետ»,- նշել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ