News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այս տարի հայաստանցիները ծիրան կուտեն հուլիսի կեսերին, գինն էլ բարձր կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Արարատյան դաշտավայրի ծիրանենիների 90 տոկոսը ցրտահարվել է մարտի 30-ի եւ 31-ի սառնամանիքի հետեւանքով, սակայն Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում ծիրանենիները նոր են ծաղկել։

«Ծիրանը այս տարի ավելի ուշ կհասնի՝ հուլիսի կեսերին, գինը բարձր կլինի՝ 500-2000 դրամ, եւ արտահանումը կրկնակի կնվազի»,-ասաց Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում նոր ծաղկող ծիրանենիներին այլեւս ցրտահարման վտանգ չի սպառնում։

Մասնագետի խոսքով՝ ծիրանենիների համար այս պահի դրությամբ միայն վտանգ է ներկայացնում կարկուտը,  ինչից կարելի է խուսափել հակակարկտային կայանների միջոցով։

«Ինձ թվում է՝ հաջորդ տարի կայուն տարի կլինի, եւ գյուղացիները նորմալ բերք կստանան»,-ասաց Հրաչ Բերբերյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ