News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամեն տարի Ստոկհոլմի աշխարհի խնդիրների հետազոտություններով զբաղվող միջազգային ինստիտուտը երկրագնդի բոլոր երկրների ռազմական ծախսումների վերաբերյալ անցկացված հետազոտությունների արդյունքներն է հրապարակում:

Արդեն քանի տասնամյակ է` Միացյալ Նահանգները պահպանում են ռազմական բյուջեի առաջատարի իրենց դիրքերը` հակառակ պաշտպանական ծախսերի կրճատման մասին հավաստիացումներին: ԱՄՆ-ին եւ նրա ինչպես հյուսիսատլանտյան, այնպես էլ մյուս դաշնակիցներին բաժին է հասնում համաշխարհային ռազմական ծախսերի 64 տոկոսը:

Միացյալ Նահանգների ռազմական ծախսումներն առավելապես ուղղված են Մերձավոր Արեւելքի դաշնակից երկրներում ժամանակակից, բարձր տեխնոլոգիական զենքի ձեռբերմանը: Սաուդյան Արաբիան ներկայումս իր պաշտպանական բյուջեի ծավալով արդեն չորրորդն է աշխարհում:

Բազմաթիվ խոսակցություններ կան նաեւ «Ասիական միջուկ» ծրագրի մասին, որի շրջանակում ԱՄՆ-ն հսկայական ռազմական ծախսումներ է իրականացնում խաղաղօվկիանոսյան ռեգիոնում, հատկապես` Հարավային Կորեայում:

Միացյալ Նահանգների սերտ դաշնակիցը դարձած Ավստրալիան եւս իր ռազմական ծախսերը գերազանցում է 83 տոկոսով:

Ադրբեջանի պարագայում ռազմական հոդվածով ծախսերը թույլատրվածից 378 տոկոսով բարձր են, իսկ Վենեսուելայում ընդդիմադիր մի շարք խմբեր փորձում են Վաշինգտոնի աջակցությամբ երկրի իշխանությունը ձեռք բերել:

«Միացյալ Նահանգները, պատրաստվելով համընդհանուր պատերազմի, ձգտում են զինել իրենց բոլոր դաշնակիցներին կամ հեղաշրջման ճանապարհով այս կամ այն երկրի իշխանության գլուխ բերած խամաճիկներին: Նպատակը մեկն է` պահպանել վերահսկողությունը աշխարհի նկատմամբ, քանի որ նրանց առաջարկած տնտեսական համակարգն արդեն լուրջ խափանումներ է տվել»,-ամփոփել է հոդվածագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ