News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 21-ին հանդիպել է բելառուսցի գործընկերոջ` Վլադիմիր Մակեյի հետ:

Վլադիմիր Մակեյը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Բելառուսն ու Հայաստանը քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում կարեւորում են համագործակցության շարունակական դինամիկան, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Ըստ նրա` Բելառուսում բարձր են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Նա նաեւ գոհունակություն է հայտնել քաղաքական երկխոսության մակարդակի, տարբեր բնագավառներում երկկողմ կապերի զարգացման աշխուժության կապակցությամբ, ինչը, ըստ նրա, խոսում է երկու երկրների միջեւ հարաբերությունների բաց բնույթի մասին: «Չնայած վերջին ամիսներին երկրներն աշխուժացրել են համագործակցությունը, սակայն սա բնավ էլ այն մակարդակը չէ, որը կարող էր լինել: Մեր խնդիրն է սահմանել նոր ուղղություններ, ծրագրեր, որոնք մեծ աշխուժություն կհաղորդեն համագործակցությանը», - ընդգծել է նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նույնպես ուշադրություն է դարձրել վերջին տարիներին հարաբերությունների աճող աշխուժությանը: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, երկրները պետք է հավելյալ ջանքեր գործադրեն` համագործակցության նոր ուղղություններ գտնելու համար: 

Անդրադառնալով անցյալ տարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստան կատարած այցին` Նալբանդյանը նշել է, որ այժմ պետք է դիտարկել, թե ինչպես են իրագործվում  նախագահի տրված հանձնարարականները, իրենց ընդունած որոշումների  իրականացման ընթացքը` երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ