News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախագահի աշխատակազմը հաստատել է նրա մտադրությունը՝ ներկա գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 24-ին, Փարիզի Կանադայի հրապարակում կոմիտասի հուշարձանի մոտ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը շնորհակալություն է հայտնում երկրի իշխանություններին, որոնք ի դեմս նախագահի, հարգում են 15 մլն զոհերի հիշատակը: Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գիտակցել, հաշվի առնելով Ֆրանսիայի հեղինակությունը եւ նրա դերը համաշխարհային ասպարեզում, ասված է խորհրդի հայտարարությունում:

Նախագահի ներկայությունը հաստատում է պետության ղեկավարի հարգանքը իր պարտավորություններին, հաստատում է հավատարմությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներին:

«Հայաստան պետական այցի նախաշեմին, Սիրիայի հայաբնակ Քեսաբում էթնիկ զտումների ֆոնին, թուրքական կառավարությանում Հայոց ցեղասպանության ժխտման դիրորոշման արմատականացման ֆոնին, Ֆրանսիայի նախագահի խոսքին առանձնահատուկ են սպասում եւ Ֆրանսիայում, եւ նրա սահմաններից դուրս: Կոչ ենք անում բոլոր ֆրանսիացիներին հավաքվել Կոմիտասի հուշարձանի մոտ կազմակերպվող արարողությանը»,-ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ