News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր») գնել է սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի պատկանող Էրեբունի միավորման տարածքը՝ «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ն: Այս մասին NEWS.am-ին ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը:

«Մի մասը գնել է Մհեր Սեդրակյանը, իսկ մյուս մասը՝ ինչ-որ ախպար: Ցանկանում եմ բանկից ճշտել, սակայն հստակ բան չեն ասում: Չգիտեմ՝ գումարն ամբողջությամբ մուծել են, թե ոչ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ պատգամավորն այն գնել է «Ամերիա» բանկից. «Այն շատ մեծ արժեք ունի, ավելի քան 12 մլն դոլար էր գնահատվում, սակայն չգիտեմ՝ Մհեր Սեդրակյանն ինչքանով է այն գնել: Այնտեղ 850 աշխատատեղ էր կառուցված անդամանդագործության, ոսկերչության, բիժուտերիայի եւ տրիկոտաժի համար»:

NEWS.am-ին չհաջողվեց կապ հաստատել պատգամավորի հետ: Հեռախոսը վերցրած տղամարդը, որը ներկայացավ Մհեր Սեդրակյանի վարորդ, հայտնեց, որ վերջինս Հայաստանում չէ եւ կվերադառնա միայն ապրիլի 28-ին:

Նշենք, որ դեռ դեկտեմբերին NEWS.am-ը գրել էր, որ Մհեր Սեդրակյանը պատրաստ է գնել այդ ՍՊԸ-ն

Տպել
Ամենաշատ