News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջին մի քանի օրերին Հարավային Սուդանի բանակի եւ ապստամբների միջեւ բռնկված մարտերի արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հրապարակած հաղորդագրության մեջ: 

Մասնավորապես նշվում է, որ բանակայինների եւ նախկին փոխնախագահ Ռիեկ Մաչար Տենիի կողմնակիցների միջեւ ամենակատաղի բախումները Բենտիու քաղաքին մոտ` նավթով հարուստ շրջաններից մեկի մերձակայքում են ընթանում:

Հաղորդվում է, որ Բենտիու-ում Մաչարայի կողմնակիցները հարձակումներ են գործել մզկիթների ու եկեղեցիների, հիվանդանոցների եւ ՄԱԿ-ի առաքելության նախկին կայանների ուղղությամբ եւ ավելի քան 200 մարդ սպանել, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանում տիրապետող դիրքեր ունցող դինքա ազգության ներկայացուցիչների, որոնց թվին նախագահ Սալվա Կիիրն է պատկանում եւ նուեր ազգության` հանձինս նախկին փոխնախագահ Ռիեկ Մաչար Տենիի, միջեւ ընթացող բախումները անցած տարվա դեկտեմբերի կեսերին են մեկնարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ