News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը գրավոր ուղերձով դիմել է  երկրի իշխանություններին՝ արեւելքում կտրուկ սրված իրավիճակի կապակցությամբ:

Ըստ փաստաթղթի, նա պահանջել է «անհապաղ ետ քաշել Ուկրաինայի զինված ուժերը դեպի տեղակայման վայրեր, երկրի արեւելքից հանել այնտեղ ուղարկված Ազգային գվարդիայի ուժերը, խաղաղ երկխոսություն սկսել արեւելյան շրջանների բնակիչների կողմից ներկայացված առաջնորդների հետ՝ այնտեղ կենսապահովման համակարգերի գործունեությունն ապահովելու համար»:

«Ուկրաինայի արեւելքում ուժի կիրառումն այլեւս ոչինչ չի փոխի: Մարդիկ վիրավորված են: Դուք միլիոնավոր մարդկանց ահաբեկիչ եք անվանել: Մարդիկ այլ ճանապարհ չունեն, քան պայքարել իրենց իրավունքների համար, իրենց կյանքի ու երեխաների համար»,- ասվումէ  Յանուկովիչի տեքստում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Յանուկովիչը նաեւ պահանջել է հանրաքվեներ անցկացնել երկրի դաշնայնացման հարցով, ապա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ