News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր` Նապոլեոնի եւ Էյնշտեյնի հետ ընդհանուր արմատներ ունենալու մասին է հայտարարել եւ հորդորել քաղաքական գործիչներին ու պետական այրերին, որ հետաքրքրություն ցուցաբերեն իր տոհմածառի նկատմամբ:

Խոսելով այդ մասին, խորհրդարանականը բազմազանություն է մտցրել Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ընթացող Պետխորհրդի նիստին:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես ուսումնասիրել եմ ու պարզել, որ ընդհանուր արմատներ ունեմ Ալբերտ Էյնշտեյնի ու Նապոլեոնի հետ»,- հայտարարել է Ժիրինովսկին` հղում անելով ամերիկյան լաբորատորիաներից մեկում անցկացված անալիզի արդյունքներին: Կուսակցապետն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ դա դեռ չի նշանակում, թե այդ մարդիկ իր ուղիղ նախնիներն են եղել, բայց, ընդհանուր առմամբ, նույն արմատներն ունեն:

«Դուք էլ ուսումնասիրեք` ով ունեք, ինչ ընտանիքից ու տոհմից եք»,-առաջարկել է նա Պետխորհրդի անդամներին:

«Շնորհակալություն, որ Նապոլեոնի նման չավարտեցիք»,-Ժիրինովսկու խոսքի ավարտին ժպիտով պատասխանել է Պուտինը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այդ ընթացքում ազատական-ժողովրդավարի տեղն արդեն Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցության ղեկավար Գեննադի Զյուգանովն էր զբաղեցրել: Ի պատասխան նախագահի հարցի, թե նա ինչ արմատներ ունի, Զյուգանովն ասել է, թե` գյուղական եւ իր ազգանվան մեկնությունը տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ