News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում հարկավոր է ԱՄՆ-ի առաջնորդությունը, ընդ որում այնպես, ինչպես որ մյուս հարցերում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է  Բրաունովյան համալսարանում (Փրովիդենս, Ռոդ-Այլենդ, ԱՄՆ) գիտությունների թեկնածու Ադամ Սաքսը՝ հավելելով, որ այս հարցում անհրաժեշտ է նաեւ ԵՄ ու «Մեծ ութնյակի» ընդհանուր դիրքորոշումը:Ադամ Սաքսի խոսքով՝ հայ-թուրքական արձանագրությունները աշխարհառազմավարական իրականության ու պայմանների միջազգային հարց են:

«Սակայն հայ-թուրքական հարաբերությունների հիմնական խնդիրը միջազգային իրավունքի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության չափանիշների համապատասխանությունն է այն փաստին, որ Արեւմտյան Հայաստանի հայ ժառանգությունը, որն ասյ պահին բռնագրավված է Թուրքիայի կողմից, մշակութային վերակենդանացման կարիք ունի: Ինչպես հայտնի է, եկեղեցիները 1 տոկոսը, որը մինչեւ հիմա դեռ դրա տարածքում, շատ վատ վիճակում են եւ ոչ մի կերպ պաշտպանված չեն»,- նշել է նա ու հավելել, որ գլխավոր առաջնահերթությունը հարցը դիվանագիտական բանակցությունների առարկա դարձնելն է:

«Անհրաժեշտ է համախմբել ողջ աշխարհի ժողովուրդներին. սա հարցի լուծման միակ ուղին է, իսկ Ֆրանսիայի օրինակն արդեն ցույց է տվել, որ Թուրքիայի սպառնալիքների ռազմավարությունը վստահության արժանի չէ եւ տեղ չունի միջազգային դիվանագիտությունում»,- ընդգծել է Ադամ Սաքսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ