News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 36-ամյա Սեդրակ Գ.-ն մեղադրվում է գերեզմանոցից գողություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 20-ին ժամը 22:00-ի սահմաններում: Սեդրակ Գ.-ն Սոլակ գյուղի գերեզմանատանը գտնվող Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 26 շենքի 26 բնակարանի բնակիչ Էդուարդ Ե.-ին պատկանող ընտանեկան գերեզմանոցից սղոցով կտրելու միջոցով կտրել եւ գողացել է վերջինիս կողմից 19 տարի առաջ տնկված արծաթափայլ եղեւնու վերնամասը, որն արժե  25 հազար ՀՀ դրամ:

Սեդրակ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա ապրիլի 26-ին:

Տպել
Ամենաշատ