News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ Չելյաբինսկի մարզում Զլատոուստի զինագործարանն անցել է հուշադրամների պատրաստմանը, որոնք նվիրված են Ռուսաստանին Ղրիմի միացմանը: Յուրաքանչյուր հուշադրամի վրա պատկերված կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ասվում է ձեռնարկության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանին Ղրիմի միացման պատվին վարպետներն անցել են 1 կգ քաշով եւ մարդու ափի չափ հուշադրամների թողարկման: «Ղրիմ-2014» հավաքածուն բաղկացած կլինի 25 արծաթե եւ ոսկեջրած մետաղադրամներից: Առաջինն արդեն պատրաստ կլինի ապրիլի 23-ին»,- պատմել է «ՌԻԱ Նովոստիի» զրուցակիցը:

Ինչպես նշվում է, մետաղադրամի մի երեսին պատկերված կլինի Ղրիմի թերակղզին, մյուս կողմին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ձեռնարկությունում վստահ են, որ հուշադրամները կհետաքրքրեն հավաքածուների սեփականատերերին եւ արդի պատմությունը գնահատողներին, դրանք կգտնեն իրենց գնորդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ