News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը «Այնա-Հայելի» թերթի աշխատակից Ռաուֆ Միրքադիրովի ձերբակալության կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Ինչպես հաղորդել են ANS PRESS-ին Գլխավոր Դատախազության մամուլի ծառայությունում, «Ռաուֆ Միրքադիրովը 2008թ.-ի ապրիլից Հայաստանի հատուկ ծառայության օրգանների հետ գաղտնի համագործակցության մեջ է գտնվում: Նա բազմիցս հանդիպել է նրանց հետ Հայաստանում, Վրաստանում եւ Թուրքիայում, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հաղորդել: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 274-րդ հոդվածի համաձայն(պետական դավաճանություն):

Ապրիլի 19-ին Միրքադիրովին ձերբակալել են, Նասիմանի մարզային դատարանը նրա հանդեպ խափանման միջոց ընտրել է 3 ամիս ժամկետով կալանքը:

Ձերբակալությունից հետո Միրքդիրովին փաստաբան են տրամադրել, քրեական գործի առթիվ ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ: Այս պահին շարունակվում են անհրաժեշտ քննչական գործողությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ