News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արիզոնայի համալսարանի ամերիկացի մասնագետները հաջողությամբ փորձարկել են տեխնոլոգիան, որն արհեստականորեն  տեղումներ է առաջացնում:

Նոր նախագիծը դեռ մշակման փուլում է, ճառագայթը տարածվում է միայն 2,5 մետրի վրա: Գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում փոքր անձրեւ առաջացնել: Այժմ սարքավորում են ստեղծում, որը թույլ կտա ճառագայթը հասցնել 100-ից ավել մետր երկարության: Հեռանկարում արհեստական անձրեւները մի քանի տասնյակ կիլոմետր մակերեսով տարածքների վրա կտեղան:

Ի տարբերություն նախորդների, որոնք արդեն բազմիցս փորձել են ճառագայթների միջոցով տեղումներ առաջացնել, ամերիկացի գիտնականները կարողացել են ստեղծել սարքը, որն անհրաժեշտ երկարության ճառագայթ է առաջացնում: Ավելի վաղ փորձերն անհաջող էին, քանի որ ճառագայթները մթնոլորտի շերտերում ոչնչանում էին:

Գիտական հետազոտությունը հովանավորում է Պենտագոնը: Այս պահին նախագծին ավելի քան 7,5 մլն դոլար է հատկացվել: Ռազմական մասնագետների կարծիքով՝ հայտնագործությունը կարող է կիրառվել ոչ միայն գյուղատնտեսությունում, այլ նաեւ էլեկտրամագնիսական ճառագայթման հաղորդման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ