News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի լրագրող Անրի Բարբին, որին ֆրանսիական «Le journal» ամսագիրը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պատերազմը լուսաբանելու համար ուղարկել էր Կովկասյան ճակատ՝ տեղ հասնելով, ռուս-թուրքական ռազմական գործողությունների մասին գրելու փոխարեն, սկսել է գրել հայերի իրավիճակի մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Մոնքթոնի համալսարանի(Կանադա) լեզվաբանության դոկտոր Սիլվիա Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ֆրանսիացի լրագրողը նկարագրել է, թե ինչ սարսափելի իրավիճակում են գտնվում բազմաթիվ հայ որբեր, որոնք մնացել են առանց սնունդի եւ օգնության: «Այս կապակցությամբ 1917թ.-ին նա ֆրանսերեն գիրք է գրել՝ «Սարսափի երկրում. Տառապյալ Հայաստան»: Նա համոզված էր, որ աշխարհը չի կարող լռել նման սարսափելի իրադարձությունների առթիվ: Գրքում հեղինակն անդրադառնում է փախստականների եւ հումանիտար օգնության թեմային: Դրանում մանրամասն տեղեկություններ են պարունակվում այն ժամանակվա նամակների ու հոդվածների տեսքով, որոնք վկայում են նրա տեսածի ու գրածի հավաստիության մասին»,- ասել է Սիլվիա Գասպարյանը՝ հավելելով, որ գիրքը մեծ ապացույց է Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածի մասին:

Անրի Բարբիի համար, ընդգծել է նա, շատ կարեւոր էր, որպեսզի աշխարհն իմանար այդ մասին: Սիլվիա Գասպարյանը նաեւ հաղորդել է, որ 1919թ.-ին գիրքը թարգմանվել է հայերեն ու ռուսերեն: «Այժմ գիրքը դարձյալ կհրապարակվի, քանի որ մեծ կարեւորություն է ներկայացնում»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ