News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Կասպյան հնգյակի» ԱԳՆ ղեկավարները ապրիլի 22-ին կքննարկեն ոչ  տարածաշրջանային եկրներից  Կասպից ծովի անկախության մասին կոնվենցիայի նախագիծը. Փաստաթուղթը սահմանափակումներ է նախատեսում երրորդ երկրների նկատմամբ` Կասպից ծովում զինված ուժեր տեղակայելու հարցում, գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով մերձկասպյան երկրներից մեկի դիվանագիտական աղբյուրը: 

Ապրիլի 22-ին Մոսկվայում կոնֆերանս տեղի կունենա, որին կմասնակցեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը,  ԻԻՀ-ի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը, Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը, Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը: Նախարարները կքննարկեն Կասպյան չորրորդ գագաթաժողովի նախապատրաստությունը, որը տեղի է ունենալու այս աշնանը` Աստրախանում: 

Նախարարներն այս կոնվենցիան կարող են վավերացնել անմիջապես կոնֆերանսի ժամանակ:

«Ըստ «Կոմերսանտի» տեղեկության` Մոսկվային հաջողվել է համոզել գործընկերներին, որ ոչ տարածաշրջանային ոչ մի գերտերություն չպետք է ազդի Կասպից ծովի վերաբերյալ որոշումների վրա: Խոսքը կարող է վերաբերել Կասպից ծովում երրորդ երկրների, առաջին հերթին ` ԱՄՆ-ի զինված ուժերի տեղակայման մասին,», — գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ