News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեչնիայի բնակիչը Մոսկվայի մետրոյում տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել Բելառուսի չորս քաղաքացիների հետ վիճելուց հետո: Այս մասին հայտնում  է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԳՆ ԳՎ-ն:

Դեպքը կատարվել է «Մշակույթի այգու» կայարանից «Կրոպոտկինսկայա» կայարան մեկնող գնացքի վագոնում: Բելառուսի չորս քաղաքացիների եւ  Չեչնիայի 27-ամյա բնակչի միջեւ վեճ է ծագել: Վերջինս ընթացքում մի քանի անգամ կրակել է բելառուսների վրա: Կոբրին քաղաքի 25-ամյա բնակիչը գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Չեչենը ձերբակալված է, հարուցվել է քրգործ՝ ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածով («առողջությանը ծանր վնաս պատճառելը»):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ