News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

7-ամյա տղային պատառոտել է տան շունը: Ողբերգությունը կատարվել է Ուկրաինայի Նիկոլաեւի շրջանի Կոտյարով գյուղում:

Առավոտյան թոռնիկը եկել է պապին շնորհավորելու, սակայն հայտնվել է շների մոտ, որոնք սովորականի նման ոչ թե ազատավանդակում էին, այլ՝ բակում: Ոստիկանությունում նշում են, որ բակում երեք շուն է եղել՝ Բուլդոգ, սթաֆորդշիրյան տերիեր եւ արեւելաեվրոպական հովվաշուն: Սակայն, ի հեճուկս վերջին ցեղատեսակի հանգստության մասին կարծիքի, երեխայի վրա հենց հովվաշունն է հարձակվել: Միայն նրա երախում են արյան հետքեր եղել:

Ըստ իրավապահների, ակնհայտորեն, շան մեջ խանդ է առաջացել երեխայի հանդեպ, քանի որ տղան ամբողջ ժամանակ պապի հետ էր լինում: Տերը ավելի շատ ուշադրություն էր դարձնում երեխային, այլ ոչ թե շանը: Շունը նախկինում էլ էր խանդ դրսեւորել, բայց միայն այլ շների վրա էր հարձակվել:  Ոչ ոք չէր սպասում, որ նա կհարձակվի երեխայի վրա, քանի որ ծնված օրից տղան նրա հետ էր խաղացել:

Նախնական եզրակացությամբ՝ տղան մահացել է արյան կորստից: Կծածի հետքը պարանոցի վրա է: Այժմ տերը մտադիր է ազատվել շնից, հայտնում է TCH.ua-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ