News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեխիկոյում աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին վերջին ճանապարհն են ուղեկցել թղթե  հազարավոր թիթեռներով  եւ բարձր ծափողջյուններով:

Հրաժեշտի արարողությունը կայացել է նախօրեի երեկոյան՝ Մեքսիկայի մայրաքաղաքի Կերպարվեստի պալատում: Ներկա են գտնվել Մեքսիկայի եւ Կոլումբիայի նախագահները, որոնք ցավակցություն են հայտնել Մարկեսի այրուն եւ երկու որդիներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վերջում Մեխիկոյի գիշերային երկնքում թիթեռնիկների են բաց թողել: Նաեւ Պալատ էին բերվել մեծ թվով դեղին վարդեր, որոնք նախընտրում էր գրողը:

Պալատում դրվել էր գրողի աճյունամոխրով սափորը, որը բերել էին նրա այրի Մերսեդես Բարչան եւ որդիներ Գոնսալեսն ու Ռոդրիգեսը: Երեք ժամանոց արարողությանը մասնակցել են գրականագետներ, քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ, գրողի ընկերները:

Իսկ դրսում Մարկեսին հարգանքի տուրք մատուցելու եկած բնակիչների հոծ բազմություն էր հավաքվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ