News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ քննարկում է կազմակերպել խորհրդարանական վեց ուժերի հետ:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք հրավերը ստացել են, եւ իրենց խմբակցությունից մասնակցելու են ինքն ու Միքայել Մելքումյանը: «Այո, երեկ հրավեր ենք ստացել՝ մասնակցելու կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի վերաբերյալ քննարկմանը: Մեր դիրքորոշումն անկախ ամեն ինչից նույնն է. պարտադիր բաղադրիչը պետք է հանվի»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց խմբակցությունից մասնակցելու են Վարդան Այվազյանն ու Գագիկ Մինասյանը:

«Հրաշալի քառյակի» մյուս ուժերից՝ «Ժառանգությունն» այս պահին նիստ է հրավիրել՝ քննարկելու մասնակցել Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, թե ոչ: Այս մասին NEWS.am-ին ասաց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հայտնեց, որ իրենց խմբակցությունից Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը մասնակցելու են հանդիպմանը:

«Հայկական ժամանակ» թերթը նշել էր, թե խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ մտադիր էին այս շաբաթ այդ հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ պատրաստվում էին այսօր արդեն ԱԺ քարտուղարությունից համապատասխան ձեւաթուղթ վերցնել՝ պատգամավորների ստորագրությունները հավաքելու նպատակով, կառավարության խորհրդակցության պատճառով հետաձգել են նիստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ