News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն  Լաուրա Բաղդասարյանը ադրբեջանական «Էխո» թերթի խմբագիր Ռաուֆ Միրկադիրովի դեմ  կեղծ մեղադրանքները ստորացուցիչ է համարում  հենց Ադրբեջանի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների  համար: 

Այս կապակցությամբ նա Facebook-ի իր էջում հետեւյալ գրառումն է թողել.

«Պարզվում է՝ իմ պատճառով են ձերբակալել Ռաուֆ Միրկադիրովին: Պարզվում է՝ ես հայկական հատուկ ծառայությունների  ռեզիդենտն եմ, իսկ Ռաուֆ Միրկադիրովն ինձ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրի մասին տեղեկություն է հաղորդել:  Նման մեղադրանքները ստորացուցիչ են հենց Ադրբեջանի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների  համար, որովհետեւ իրենք գրոշի արժեք ունեն, եթե նման տեղեկություն կարող է ունենալ «Զերկալո» թերթի հասարակ, բայց տաղանդավոր եւ ԱՀ-ի շատ այլ հեղինակներից շատ ավելի կոռեկտ  լրագրող  Ռաուֆ Միրկադիրովը»:

Հետազոտական կենտրոնի տնօրենը նաեւ նշում է, որ Միրկադիրովը կենտրոնի նախագծի հեղինակներից էր եւ մասնակցում էր ինտերնետ-կոնֆերանսների www.publicdialogues.info կայքում: «Տրամաբանորեն ստացվում է, որ կարող են հետապնդումներ սկսվել Ադրբեջանում իմ գործընկերների՝ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի ներկայացուցիչների դեմ, քանզի նրանք համագործակցում են Հայաստանի գլխավոր ռեզիդենտի՝ իմ հետ»:

Իր հերթին Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը contact.az-ում գրում է. «Ստացված տեղեկությունը ոչ մի կասկած չի թողնում, որ Ռաուֆ Միրկադիրովի կալանքը եւ Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքը քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների, այդ թվում նաեւ ինձ կալանավորելու նպատակ են հետապնդում՝ որպես հայկական լրտեսների ցանցի:

Նրան մեղադրանք են ներկայացրել Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի եւ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի համատեղ նախագծերին մասնակցելու համար:

Լեյլա Յունուսի խոսքով՝ կազմակերպությունները համագործակցում են 2005-ից՝ հետեւյալ նախագծերի շուրջ.

- “The elimination of stereotypes. Formation of the common   access“ Common project of IPD with Armenian NGO “Investigative Journalists”/Region Research Center (RRC), Grant from Conciliation Resources (UK), (September 2005-December 2009).

- “Breaking stereotypes and creating a common information space.”  IPD in cooperation withRegion Research Center (RRC) (Armenia) - Grant from the British Embassy in Azerbaijan and Armenia (April 2010-January 2014).

- “Public Dialog” .IPD in cooperation with Region Research Center (RRC) (Armenia) - Grant from the Poland Embassy in Azerbaijan   (June –December 2013).

Այս նախագծերի արդյունքում բացվել էր հայ-ադրբեջանական առաջին կայքը՝ www.publicdialogues.info:

«Բացահայտելով մեր լրտեսական ցանցը»՝ ալիեւյան ռեժիմը մի քանի խնդիր կլուծի.

-Վերջ կդրվի անկախ ՀԿ-ների մասնակցությամբ հայ-ադրբեջանական համատեղ նախագծերին: Միայն իշխանությանը ենթակա ՀԿ-ները «կհամագործակցեն» հայ գործընկերների հետ:

-Կպատժվի անսանձ իրավապաշտպանների եւս մեկ խումբ:

- Հասարակության մեջ տարածված վախը կցրվի», - նշում է Լեյլա Յունուսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ