News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինան Ժնեւում կայացած բանակացությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանն ուղղված Կիեւի քայլերի վերաբերյալ նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին: Այս մասին Twitter միկրոբլոգի իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

«Խոսելու հերթը Ռուսաստանինն է»,- դիվանագետի խոսքն է մեջբերել ՈւՆՆ գործակալությունը:

Նախօրեին Դեշչիցայի ռուսական գործընկեր Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ուկրաինան խախտում է ժնեւյան համաձայնությունները: Նա մանրամասնել էր, թե Կիեւը քայլեր չի ձեռնարկում երկրում ծավալված բռնությունները խափանելու ուղղությամբ:

Ուկրաինայի ԱԳՆ-ն ռուսական կողմից պահանջել է, համաձայն ժնեւյան համաձայնագրերի, հրապարակայնորեն հրաժարվել «զինված անջատողականներից եւ սադրիչներից», կոչ անել վերջիններիս` վայր դնելու զենքը եւ ազատելու գրավված վարչակազմի շենքերը, քննադատել նրանց կողմից կիրառվող, մասնավորապես հանձինս լրագրողների պատանդ վերցնելու պրակտիկան, ինչպես նաեւ օտարատյացության եւ հակասեմիտիզմի դեպքերը, որոնք տարածում են գտնում «անջատողականների» կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ