News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղցի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը  «հարկադիր վերաբնակեցվածների» գործունեության մասին ադրբեջանական մամուլի հրապարակումներն ապատեղեկատվություն է համարում:

Նախ՝ Ստեփանակերտից «հարկադիր վերաբնակեցվածներ» աշխարհի ոչ մի անկյունում գոյություն չունեն:  Երկրորդ՝ եթե ադրբեջանական իշխանությունները հրաշքով ստեղծել են նրանց եւ ինչ-որ տեղ բնակեցրել,  ապա թող աշխատեն:

Բայց նման տեղեկությունը հերթական ապատեղեկատվությունն է՝ այն աստիճան հիմար, որ մեկնաբանելու ցանկություն էլ չկա», - հայտարարել է պատգամավորը:

Ըստ Ադրբեջանի լրատվամիջոցների՝ «Ձեռնարկատիրության աջակցության ազգային հիմնադրամը սահմանել է առաջնահերթ ոլորտները՝ Ստեփանակերտից հարկադիր ներգաղթյալների վարկավորման համար, որոնք ժամանակավորապես տեղակայված են Գերանբոյի շրջանում»: Նպատակահարմար է համարվում անասնաբուծական տնտեսություններ, պանիր եւ չրեր արտադրող ձեռնարկություններ, այգեգործության եւ մեղվաբուծության ձեռնարկություններ ստեղծելու ծրագրերի վարկավորումը (ներառյալ՝ մեղրի արտադրությունը արդյունաբերական ճանապարհով):

Հատկանշական է, որ ԱՀ-ի իշխանությունները վարկավորման մասին սկսել էին բարձրաձայնել երկար տարիներ անց՝ ենթադրյալ «վերաբնակեցման» պահից ի վեր: Սա ցույց է տալիս, որ իրական նպատակը միանգամայն հեռու է մարդկանց մասին հոգալուց, այլ կրում է բացառապես սպեկուլյատիվ բնույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ