News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ այս պահին կառավարությունում ընթացող քննարկմանը «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հրավեր չի ստացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախաձեռնության անդամները:

«Մեզ չեն հրավիրել, իսկ հանդիպման մասին մենք լրատվամիջոցներին ենք իմացել»,- ասացին նրանք՝ հրաժարվելով մեկնաբանել խորհրդարանական 5 ուժերի հետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եկել էր հանդիպման եւ խոստացել՝ կայացնել որոշում, որը կլինի քաղաքացիների սրտով: Բացի դրանից վարչապետն առաջարկել է 10 հոգանոց պատվիրակության հետ քննարկել կուտակայինի հարցը, սակայն նախաձեռնության անդամները հրաժարվել էին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ