News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրային խորհուրդը ապրիլի 3-ին Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում եւ հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաեւ ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների եւ համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում եւ իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, թե կոչին որոշակի արձագանքներ են հնչեցրել կառույցներից շատերը, որոնց մեջ հատկապես ուշագրավ է Բրազիլիայի Սոցիալական եւ տնտեսական զարգացման խորհրդի հայտարարությունը.

«Բրազիլիայի Սոցիալական եւ տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ:

Բրազիլիայի հասարակությունն ապշած է տեղի ունեցած վայրագություններից, որոնցից տուժում է տեղի խաղաղ բնակչությունը, եւ խստորեն դատապարտում է ահաբեկչական գործունեությունն ու այլ հանցագործությունները՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ:

Սիրիայի բոլոր քաղաքացիները՝ այդ թվում նաեւ կրոնական փոքրամասնությունները, պետք է պաշտպանված լինեն, եւ միջազգային հանրությունը պետք է իր կարեկցանքն արտահայտի ու աջակցի՝ վերացնելու Սիրիայում մարդու իրավուքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն»,-նշված է հայտարարության մեջ:

Բրազիլիայի Սոցիալական եւ տնտեսական զարգացման խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին: Այն ազդեցիկ կառույց է եւ լուրջ դերակատարություն ունի երկրի հասարակական կյանքում, իսկ կառավարական շրջանակներում ունեցած ազդեցությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ խորհրդի նախագահը երկրի նախագահն է:

ՀՀ Հանրային խորհուրդն ու Բրազիլիայի Սոցիալական եւ տնտեսական զարգացման խորհուրդը 2012 թվականի հունիսին երկկողմանի համաձայնագիր են կնքել՝ խորացնելու երկու երկրների համանման կառույցների միջեւ գործակցությունը:

Տպել
Ամենաշատ