News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին, ժամը 00.40-ին, «ԲՄՎ» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ապրիլի 21-ին, ժամը 13.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի թիվ 37 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Էջմիածին-Երեւան ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել 17-ամյա երիտասարդի. վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ