News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների եւ Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Հաղթանակ գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Վանիկ Մ.-ն, որը 2010 թ. հունիսի 3-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների եւ Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Հայկազ Ջ.-ն, որը 1999 թ. մարտի 22-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների եւ Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Գարգառ գյուղից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Վահան Մ.-ն, ով 2012 թ. մարտի 21-ից ՌԴ Ռոստովի մարզի Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Տպել
Ամենաշատ