News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարզ է, որ Քեսաբի գործողությունն իրականացվել էր Թուրքիայի տարածքից, «Hürriyet Daily News»-ի հետ հարցազրույցում ասել է  միջազգային իրավապաշտպանական «Human Rights Watch» կազմակերպության տնօրեն Քենեթ Ռոթը:

Պատասխանելով Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա վերջին հարձակումների մասին հարցին՝ Ռոթը ասել է. «Մենք դեռեւս ոչ մի հրապարակում չենք արել Քեսաբի հարցով, դեռ կհետաքննենք: Պարզ է, որ այդ գործողությունն իրականացվել էր Թուրքիայի տարածքից: Առայժմ չենք կարող ասել՝ ինչպես: Զանազան պնդումներ են եղել, բայց առայժմ բավարար ապացույցներ չունենք այն մասին, թե ինչպես է կատարվել գործողությունը»:

Քենեթ Ռոթը հայտնել է, որ իրենց կազմակերպությունը զինված ընդդիմության կողմից կատարված զանգվածային սպանություններ է արձանագրել:

 «Կարեւոր է, որ զինված ընդդիմությանն օգնողները զգույշ լինեն, որպեսզի չօգնեն այն ընդդիմադիրներին, ովքեր չարաշահումներ են թույլ տալիս: Զգուշության խիստ միջոցներ են հարկավոր», – հավելել է նա

Հիշեցնենք, մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումները չորս կողմից հարձակվել էին Լաթաքիա նահանգի վրա, որը բնակեցված է հայերով ու ալեւիներով: Ահաբեկչական խմբավորումները Սիրիայի վրա հարձակվել էին Թուրքիայի տարածքից:

Նշենք, որ Քեսաբի հայաշատ շրջաններում իսլամիստ ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնող սիրիական ռազմական ինքնաթիռին հարվածել էին թուրքական կործանիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ