News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2014թ. ժամանակն է ձերբազատվել հայ-թուրքական արձանագրություններից: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողներին հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, Թուրքիան օգտագործում է այդ արձանագրությունները` դրանք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն ներկայացնելով: Այդ իմիտացիայից խուսափելու համար Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունները փաստաթղթերից, հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ցյուրիխում ստորագրել էին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Սակայն արդեն նույն տարվա դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե Անկարան, առանց ղարաբաղյան հակամարտության լուծման, չի վավերացնելու դրանք: 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Թուրքիայի առաջադրած նախապայմանների ֆոնին, դադարեցրել էր վավերացման գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ