News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վստահ է, որ ռուսական պաշտպանությունն ու անվտանգությունը չեն տուժի Արեւմուտքի ոչ բարեկամական գործողություններից: Այս մասին նա հայտարարել է Պետդումայի նիստում. «Պաշտպանական հատվածը մշտապես մեր ազգային հպարտություն է եղել: Վերջին տարիներին պաշտպանական արդյունաբերությունը ոտքի է կանգնել, եւ թույլ չենք տա, որ այն տուժի  ոմանց ոչ բարեկամական գործողություններից», - նշել է Մեդվեդեւը:

Ըստ նրա՝ «հիմա արդեն Ռուսաստանը ռազմական արտադրանքի շատ տեսակների արտադրությունում ներկրման կարիք չունի»:

«Մեր երկրի՝ որակյալ զենք արտադրելու ունակությունը կասկածից վեր է եւ ոչ միայն մեզ մոտ: Ռուսաստանը սպառազինության արտահանման ծավալով երկրորդ տեղում է, եւ մենք մտադիր ենք մեր դիրքերն ամրապնդել սպառազինությունների համաշխարհային շուկայում», - ասել է Մեդվեդեւը, մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վարչապետը հստակեցրել է, որ ՌԴ-ն մտադիր է դա անել ոչ միայն ավանդական գործընկերների հետ առավել սերտ կապեր հաստատելով, որոնցից ամենախոշորը Չինաստանն ու Հնդկաստանն են, այլեւ Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրների հետ նոր կապեր սկսելով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ