News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին Վաշինգտոնի իրապես ուժեղ քայլը միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լինել: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողներին հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:

Մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հայտարարությունն առ այն, թե ապրիլի 24-ին Վաշինգտոնում իրապես ուժեղ հայտարարություն է հնչելու, Մանոյանը նշել է, որ հայտարարության մասին նախօրոք տեղեկացումը պատրաստվելու ժամանակ է տալիս, եւ հետեւաբար` այն այլեւս չի կարող այդչափ ազդեցիկ հնչել: «Մեզ համար իրապես ուժեղ կարող է լինել Ցեղասպանության` իր անունով կոչելը միայն: Որովհետեւ մնացած ամեն ինչ արդեն ասվել է»,- ընդգծել է Մանոյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը Երեւանում լրագրողներին հայտնել էր, թե ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ցեղասպանության մասին խիստ ծանրակշիռ հայտարարությամբ է հանդես գալու: «Կընդունվի այն փաստը, որ 1,5 մլն հայեր կոտորածի են ենթարկվել, սակայն նախագահի փոխարեն չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ բառեր են օգտագործվելու»,-նշել էր դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ