News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կիպրոսի բաժանումից չորս տասնամյակ անց՝ արդեն մինչեւ տարեվերջ,  հիմնախնդրի կարգավորման հույս է ծագել: Այս մասին հայտարարել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Դերվիշ Էրօղլուն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ Նյու Յորքում հանդիպումից հետո: 

«Մենք հենց նոր վերսկսեցինք բանակցությունները: Կարծում ենք, որ պայմանագիրը կարող է համաձայնեցվել մինչեւ տարեվերջ, եւ մենք կկարողանանք այն հանրաքվեի ներկայացնել՝ արդեն 2014թ.», - ասել է Էրօղլուն, հայտնում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ ՄԱԿ-ի հովանու ներքո վերսկսվել էին Կիպրոսի հույների եւ թուրքերի միջեւ բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ