News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Դարակերտ գյուղում ապրիլի 20-ին ինքնասպանության գործած 42-ամյա Արմենը հոգեկան շեղումներ ուներ: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը:

«Հոգեկան շեղումներ ուներ, ժամանակին բուժվել է, հետո դուրս գրվել հիվանդանոցից: Նորմալ աշխատող ընտանիք էր: Երկու երեխա ուներ՝ տղա եւ աղջիկ: Երեխաներից մեկն ավագ դպրոցում էր սովորում, մյուսն էլ ութերորդ դասարանում»,- ասաց նա:

Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Զատկի օրը: 42-ամյա տղամարդը կախվել է իրենց տան ջերմոցի հետեւում գտնվող ընկույզի ծառից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ