News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աղետի ենթարկված «Սեւոլ» լաստանավի բեռնվածության մակարդակը նորմայից ավելի քան 3 անգամ բարձր է եղել, ինչը կարող էր խորտակման պատճառ դառնալ:

Հաղորդվում է, որ նավատերն այն ձեռք է բերել երկու տարի առաջ` Ճապոնիայից եւ այս ընթացքում պարբերաբար նորմայից բարձր ծանրաբեռնել այն, ինչի հետեւանքով լաստանավի ծանրության կենտրոնը կես մետրից ավել դեպի վեր է տեղաշարժվել: Բացի այդ, նավի վրա հավելյալ խցեր են կառուցվել, հետաքննչական խմբին վկայակոչելով` տեղեկացնում է «Ռենխապ» գործակալությունը:

Աղետի պահին լաստանավի վրա, բացի ուղեւորներից, 180 ավտոմեքենաներ են գտնվել: Ընդհանուր առմամբ, նավի բեռնվածությունը 3608 տոննա է եղել` թույլատրված 987-ի փոխարեն:  

Նշենք, որ գործակալության` Հարավային Կորեայի ձկնորսության եւ օվկիանոսի հարցերով նախարարությունում ունեցած աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, լաստանավն աղետի ենթարկվելուց առաջ ոչ մի կտրուկ մանյովր չի իրականացրել, ինչպես ավելի վաղ էր հաղորդվում:

Վերջին տեղեկություններով, փրկարարները խորտակված նավի ուղեւորներից ավելի քան հարյուրի անկենդան մարմիններն են հայտնաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ