News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարությունը կավելացնի հայրենակիցների վերաբնակեցման եւ ռուսերենի աջակցության ծրագրի ֆինանսավորումը, եթե տնտեսական վիճակը թույլ տա, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ պատասխանելով Պետդումայի պատգամավորների հարցին: 

Ըստ նրա՝ կառավարությունը հայրենակիցների վերաբնակեցման ծրագիրը շատ կարեւոր է համարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ծրագրի, ինչպես նաեւ ռուսերենի աջակցության ծրագրի ծավալները, իհարկե, մենք կփորձենք ավելացնել, սակայն՝ տնտեսական իրավիճակին համապատասխան: Հենց որ լրացուցիչ հնարավորություններ հայտնվեն, մենք կօգտագործենք դրանք՝ այդ ծրագրերը ֆինանսավորելու համար», - ասել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ