News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիներին հակագազ շատ պետք կգա՝ սմոգից եւ նավթային գոլորշուց բաշտպանվելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես կեսկատակ-կեսլուրջ մեկնաբանեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը ադրբեջանական լրատվամիջոցների հերթական «սենսացիոն» հաղորդագրությունը՝ Ադրբեջանում հակագազերի արտադրության մասին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսուհետ ադրբեջանական բանակը հակագազեր կպատվիրի երկրի ներսում, առավել եւս, որ ադրբեջանական արտադրության հակագազերը «տարբերվում են խորհրդային հակագազերից ինչպես քաշով, այնպես էլ՝ հարմարավետությամբ»:

Արկադի Գրիգորյանը նշել է, որ երբ ոչ մեծ պետությունը առանց լուրջ միջոցների զբաղվում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմամբ, նման գործընթացը բավական դանդաղ է ընթանում: «Օրինակ, Հայաստանը նույնպես զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերական համալիրը, կան որոշակի ձեռքբերումներ: Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, մենք հիմնվում ենք փաստերի ու իրողությունների վրա՝ չփորձելով ցանկալին իրականության տեղ ներկայացնել»,-ասել է ռազմական փորձագետը:

«Այդ գործում կարեւոր է համարժեք արձագանքը: Բայց բոլորովին այլ բան է, երբ պարբերաբար հայտարարություններ են արվում բանակի եւ ռազմաարդյունաբերական համալիրի վրա կատարվող հսկայական գումարների մասին, արդյունքում խոսքը, պայմանական ասած, մի քանի զույգ պտուտակների մասին է»,-ընդգծել է Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ