News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ հանրապետության հարավային թեւում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ կառույցների ղեկավարները:

Նախագահը կարեւորել է ծրագրերի պատշաճ կերպով իրականացումը` ընդգծելով, որ դրանց ցանկալի արդյունքները մեծապես կախված են ճիշտ մեկնարկից:

Երկրի ղեկավարը հանձնարարկաններ է տվել համապատասխան մարմիններին` աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ