News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի Թուրքիայից անսպասելի արտաքսման եւ ձերբակալման առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մասնավորապես` անհանգստացած ենք այն ենթադրությունների առնչությամբ, թե Ռաուֆ Միրկադիրովը Ադրբեջանի կառավարության հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելու կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում «ազգային դիվանագիտության» նախագծերին մասնակցություն ցուցաբերելու համար է ձերբակալվել»,-ասվում է դեսպանատան հայտարարության տեքստում:

«Ազգային դիվանագիտության» նախագծի շրջանակում իրականացվող շփումները նպաստում են հակամարտության կարգավորմանն ու փոխվստահելի հարաբերությունների ստեղծմանը»,-նշում է դեսպանատունը:

Հիշեցնենք, որ Ռաուֆ Միրկադիրովը ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կալանավորվել էր ապրիլի 19-ին: Նա 2008թ. ապրիլ ամսից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ է կասկածվում: Գլխավոր դատախազությունը պնդում է, որ լրագրողը մի քանի անգամ հանդիպում է ունեցել Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ եւ Ադրբեջանի հասարակա-քաղաքական հարցերին ու ռազմական ոլորտին վերաբերող նրանց հանձնարարությունները կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ