News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին երկօրյա այցով Վրաստան կժամանեն Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Լորան Ֆաբիուսը:

Ինչպես ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսին Վրաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զալքալիանին է տեղեկացրել, դիվանագետների այցը Թբիլիսի վաղուց էր նախատեսված, սակայն հետաձգվել էր «ստեղծված իրադրության» պատճառով:

«Երեւի թե ավելորդ է ԵՄ-ում մեծ կշիռ ունեցող երկու երկրների արտաքին գործերի նախարարների այցի կարեւորության մասին խոսել: Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջին դիվանագետների` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը եւ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին ընդառաջ այցելությունը Վրաստան հավելյալ ծանրաբեռնվածություն է իր մեջ կրում»,-ընդգծել է փոխնախարարը:

Շտայնմայերի եւ Ֆաբիուսի պաշտոնական հանդիպումները ապրիլի 24-ին կմեկնարկեն: Այցի շրջանակում նրանք մտադիր են հանդիպել Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ, հաղորդում է Georgia Online-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ