News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի մշակման  գործընթացի ձգձգումը կապված է պետական վատ ֆինանսավորման հետ, ապրիլի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Ըստ նրա՝ միայն գիտաշխատողների եւ իրավաբանների ոգեւորությունը բավարար չէ արխիվային փաստաթղթերի դասակարգման լուրջ մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար՝ ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս:

Փորձագետն ընդգծել է, որ ներկայումս Ազգային արխիվը լուրջ խնդիրներ ունի:

Մասնավորապես շարունակել օտար լեզուներով Ցեղասպանության վերաբերյալ մշակված փաստաթղթերը թարգմանելը: Այս համատեքստում արդեն համագործակցում են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Արգենտինայի, Իրանի եւ մի շարք այլ երկրների պետական արխիվների հետ: Վիրաբյանն ուշադրություն է դարձրել, որ նախատեսվում է ստեղծել եւ համացանցում տեղակայել հատուկ բազաներ, որտեղ կհավաքվի ողբերգական իրադարձությունների զոհերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:  

Սակայն այս հարցում մասնագետները մի շարք դժվարությունների են բախվում՝ կապված առաջին հերթին այն բանի հետ, որ 1915 թ. հետո անցել է գրեթե 100 տարի. Եվ այս ժամանակահատվածում շատ փաստաթղթեր են կորել: Հայտնի է նաեւ, որ  եղել են ամբողջական հայկական գյուղեր, որտեղից ոչ ոքի չի հաջողվել փրկվել: Հետեւաբար, չի մնացել ոչ հիշողություն, ոչ էլ որեւէ այլ տեղեկություն այդ բնակիչների մասին:

Ազգային արխիվի ծրագրերի մեջ է մտնում միջազգային հանրությանը Օսմանյան կայսրությունում հայերի ֆիզիկական ոչնչացման վերաբերյալ ոչ միայն փաստերը, այլեւ հայ ճարտարապետների ստեղծած մշակութային  հուշարձանները ներկայացնելը:

Բացի դրանից՝ պարտադիր կարգով բարձրացվելու է թուրքերի կողմից հայերի գույքը  ավերելու եւ ոչնչացնելու հարցը:  1919թ. հաշվարկներով՝ նյութական վնասի չափը կազմում է 2 միլիարդ ֆրանկ:

Վիրաբյանն ընդգծել է, որ անհրաժեշտ ապացույցների բազա հավաքելն ավարտելուց հետո Հայաստանը կդիմի Միջազգային քրեական դատարան: «Սակայն այդ գործն այսօրվա եւ վաղվա օրվա չէ», - նշել է Վիրաբյանը, հավելելով, որ Ցեղասպանության մասին 300 միլիոն փաստաթղթերից ներկայումս մշակված է միայն 5%-ը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ