News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության թղթակցուհի Ստելլա Դուբովիցկայան օրինապահներին ՌԴ քրեական օրենսգրքի «խուլիգանություն» նկարագրող հոդվածով Վլադիմիր Ժիրինովսկիին պատասխանատվության ենթարկելու հայց է ներկայացրել: Այս մասին հաղորդել է լրագրողուհու փաստաբան Անատոլի Կուչերենան:

Հիշյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 5 տարվա ազատազրկում է ենթադրում, սակայն սահմանված են նաեւ այլ պատժամիջոցներ, այդ թվում` մինչեւ 500 հազար ռուբլի տուգանքի տեսքով:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ռուսական ազատական-ժողովրդավարների սկանդալային առաջնորդը, ի պատասխան Դուբովիցկայայի հարցի, սկսել էր կոպիտ վիրավորանքներ հասցնել նրա, ապա նաեւ վերջինիս պաշտպանությամբ հանդես եկած գործընկերների նկատմամբ: Միջադեպից հետո հղի Դուբովիցկայային հիվանդանոց էին տեղափոխել:

Տուժողի ներկայացրած հայցում նշվում է, որ միջադեպը նրան բարոյական եւ ֆիզիկական վնաս է հասցրել: Լրագրողուհին նաեւ Պետդումայի էթիկայի հարցերով հանձնաժողովին է դիմել: Վերջինս հայցի քննարկմանը կանցնի ապրիլի 23-ին:

Դուբովիցկայայի փաստաբանը հիշեցրել է, որ Ժիրինովսկին Պետդումայի պատգամավոր է, եւ հետեւաբար` նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար Դումայի համաձայնությունը հարկավոր կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ