News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի գնումների վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցել է, որ 2014 թվականի առաջին եռամսյակում օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրվել եւ հրապարակվել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 429 կազմակերպությունների գնումների ծրագրերը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նա զեկուցել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից իրականացվող գնման գործընթացի կազմակերպման համապատասխանությունը գնումների մասին օրենքին եւ կնքված պայմանագրերի պատշաճ կատարման նկատմամբ սահմանված հսկողության մասով եւ նշել, թե մրցակցային եղանակով կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսվել է ավելի քան 1 մլրդ դրամ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ