News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արեւելյան շրջաններում վարչական շենքեր զավթած անձանց տրամադրվող աջակցությունը չադադարեցնելու պարագայում Ռուսաստանն էլ ավելի մեկուսացման մեջ կհայտնվի: Այս մասին Կիեւում` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ բանակցությունների ավարտին մամուլի համար տրված հայտարարության ընթացքում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

Նա նաեւ անհրաժեշտ է համարել Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայի արեւելյան շրջաններում իրականացվող ԵԱՀԿ առաքելությանը, նշելով, որ Միացյալ Նահանգները ցանկանում են Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների եւ իշխանության ապակենտրոնացման գործընթացի ականատեսը դառնալ:

Բայդենը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան, պահպանելով լեզվական եւ էթնիկ բոլոր ավանդույթները, այնուամենայնիվ, պետք է միացյալ եւ ինքնիշխան պետություն մնա, որի առաջնային խնդիրներից մեկը կաշառակերության դեմ պայքարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ