News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե հարցազրույց է տվել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեսակետ հայտնելու, այլ իշխող կուսակցությանը խայթելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի այսօր՝ ապրիլի 22-ին տված հարցազրույցին

«Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց չի տվել Սահմանադրական բարեփոխումների մասին տեսակետ հայտնելու, ենթատեքստն ավելի որոշակի է, բնականաբար մեզ համար նման խայթոցներն անընդունելի են: Մենք սովորաբար նման թունոտ հայտարարությունների չենք պատասխանում: Համենայն դեպս պատշաճ չենք համարում նմանատիպ բաներն առհասարակ»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, ՀՀԿ-ականը դրական է համարում տարբեր մարդկանց տեսակետերը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

«Բայց խայթոցները այդ տեսքով ներկայացնելը, կարծում եմ, մի տեսակ անընդունելի է, որովհետեւ ուղղվածություն ունի: Առավել եւս չեմ կարծում, որ պետք է կոշտ տեսակետներ հայտնել: Չի կարելի վերջապես»,- ավելացրեց նա:

Թե կոնկրետ ում են ուղղված այդ «խայթոցները», Գալուստ Սահակյանը չցանկացավ ասել:

Նշենք, որ 2rd.am-ին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահը անդրադարձել էր Սահմանադրական բարեփոխումներին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Լրագրողի հարցին, թե ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի վերջին նիստում՝ նախագահը բավական թափանցիկ ակնարկ է արել նրա հասցեին, ասելով, որ որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր փնտրում են իրենց հաջողությունը գործող իշխանության ձախողումներում, Քոչարյանն ասել էր. «Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել եւս, որ ՀՀ եւ ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից:  Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ