News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ԵՄ-ին կոչ է արել ստեղծել սեփական էներգետիկ միությունը՝ ի հակակշիռ Ռուսաստանի: Այս մասին նա գրել է  The Financial Times-ում տպագրված  հոդվածում:

«Միավորված Եվրոպան կարող է վերջ դնել Ռուսաստանի էներգետիկ տիրապետությանը», – վստահ է վարչապետը:

Ըստ Դոնալդ Տուսկի՝ անկախ Ուկրաինայի ճգնաժամի ելքից, մի դաս արդեն ակնհայտ է. ռուսական էներգիայից չափից դուրս կախվածությունը Եվրոպային թույլ է դարձնում: Քաղաքական գործիչը նշում է, որ ԵՄ-ն ստեղծում է բանկային միություն եւ արդեն ստեղծել է Ատոմային էներգիայի եվրոպական միություն: Համարժեք մոտեցում պետք է ցուցաբերել նաեւ ռուսական գազի նկատմամբ, վստահ է Լեհաստանի վարչապետը: ԵՄ-ի էներգետիկ միությունը բխում է 28 անդամ երկրների շահերից, կարծում է Տուսկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ