News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-26-ը Հայաստան կայցելեն ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) եւ Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա):

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատվիրակությունը կհանդիպի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների եւ քաղաքական վերլուծաբանների հետ: Նախատեսվում է նաեւ այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում Կաթողիկոսի հետ, շրջայց Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում եւ քննարկում Ամերիկայի առեւտրի պալատի հետ: Ապրիլի 24-ին Երեւանում պատվիրակությունը կմասնակցի հիշատակի օրվան նվիրված արարողությանը:

Բոլոր կոնգրեսականները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: Կոնգրեսական Ռոյսը հանձնաժողովի նախագահն է, իսկ Էլիոտ Էնգելը հանձնաժողովի ավագ անդամը: Մինչ Հայաստան գալը պատվիրակությունը կայցելի Ադրբեջան եւ Ուկրաինա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ