News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մերձկասպյան երկրները` Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Թուրքմենիան լուրջ առաջընթաց են արձանագրել ծովի կարգավիճակի շուրջ բանակցություններում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք վերանայել ենք Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ուղղությամբ տարված աշխատանքների ընթացքը եւ էական առաջընթաց արձանագրել, այդ թվում նաեւ` հաշվի առնելով այսօրվա բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները»,-նախարարի խոսքերն է մեջբերել ՌԻԱ-Նովոստին:

Լավրովը հավելել է, որ մի շարք փաստաթղթեր, որոնք, ըստ նախատեսվածի, պետք է ընթացիկ տարվա աշնանը կայանալիք գագաթաժողովին մերձկասպյան երկրների առաջնորդների քննարկմանը ներկայացվեն, ներկայումս լուրջ մշակումների փուլ են անցնում: Օրինակ` նշանակալի առաջընթաց է նկատվում Կասպից ծովի ջրային տարածքների սահմանազատման հարցում:

«Այդ թեմայի շուրջ դիրքորոշումների էական մերձեցում կա»,- նշել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ