News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կուբանի շրջանում ապրիլի 19-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացած երեք հայերը Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից էին, Ռուսաստան էին մեկնել արտագնա աշխատանքի: Այս մասին NEWS.am-ին ասաց Մաստարայի գյուղապետ Սարգիս Ավետիսյանը:

«Մահացածներից երկուսը հայր եւ որդի էին՝ 19 եւ 50 տարեկան, իսկ երրորդն էլ նրանց բարեկամն էր, 30 տարեկան: Իրենց մեքենայով գնացել էին Ռուսաստան աշխատելու»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ պատահարը տեղի է ունեցել ոստիկանի մեղքով:

«Այսօր մեր գյուղում սուգ է»,- ավելացրեց նա:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին` ժամը 02:40-ի սահմաններում, Տիխորեցկի շրջանում՝ «Կովկաս» մայրուղում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ հարվածել ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով զոհվել են 1994թ. ծնված Ա., 1953թ. ծնված Տ. Ա-ն և 1983թ. ծնված Ե. Թ.-ն, իսկ 1987թ. ծնված Ն. Ա.-ն տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Պավլոսվսկայի հիվանդանոց, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ